85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլում 85-ամյա ծերունին դանակահարել է իր 76-ամյա կնոջը՝ սոցցանցերից օգտվելու պատճառով ծածագած վեճի ընթացքում, գրում է «ՀաբերԹյուրք»-ը։
Տղամարդը պատմել է, որ կինը խանդել է իրեն ու մեղադրել Facebook-ում այլ կանանց հետ շփվելու համար։ Կինը հայտարարել է, որ այլևս չի վստահում ամուսնուն, ինչից հետո 85-ամյա տղամարդը խիստ զայրացել ու դանակահարել է նրան։
«Սոցցանցի պատճառով շատ էինք վիճում: Այդ օրն ասաց՝ «գնա այս տանից, այլևս քեզ չեմ վստահում», նորից վիճեցինք»,- վերհիշել է ծերունին։
Սպանությունից հետո ամուսինը փորձել է ինքնասպան լինել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։