Ավտոլվացման կետի աշխատակիցը ձեռքով կանխել է ավտոմեքենաների բախումը (Տեսանյութ)
Twitter-ի Octobers Very Own անունով օգտատերը տեսագրություն է հրապարակել, որտեղ ավտոլվացման կետի աշխատակիցը փորձում է փրկել երկու մեքենաները բախումից՝ դրանց միջև կանգնելով։
Տեսագրությունում ավտոմեքենաներից մեկն անսպասելիորեն հետ է գնում՝ սպառնալով մյուս ավտոմեքենային հարվածել։ Ավտոլվացման կետի աշխատակիցն արագորեն դրանց միջև է կանգնում և ձեռքով կանգնեցնում ամենագնացը։
«Առաջին օրն ավտոլվացման կետում։ Դա դյուրին կլինի»,-մակագրել է տեսագրությունը հեղինակը։
Այն դիտել են ավելի քան 4 մլն անգամ և 235 հազար անգամ հավանել։ Մեկնաբանություններում վարորդների վարքագիծը շատերին է զարմացրել։
First day at the car wash , this finna be a breeze ! pic.twitter.com/XzKl51259M
— Octobers Very Own (@0ctobersVeryOwn) 15 сентября 2018 г.