Հրապարակվել են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները
Այս թեմայով
- Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր
- Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ)
- ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
- Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ. ընտրողների թիվը եղել է 850.124։
Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է։