Քաղաքապետարանում պաշտոնանկությունները շարունակվում են
Այս թեմայով
- Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր
- Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ)
- ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
- Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով
Պաշտոնանկությունների և աշխատանքից ազատվելու դիմումների դեպքերը Երևանի քաղաքապետարանում իրար են հաջորդում:
Asekose.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետի ՝ հասարակական հիմունքներով խորհրդական Վահագն Վերմիշյանն ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն:
Բացի այդ՝ քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Կամո Արեյանն, ըստ տեղեկությունների, չի ստորագրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի արձակուրդից վերադառնալու հրամանը, ինչը նշանակում է, որ վերջինս նույնպես կարող է իրեն աշխատանքից ազատված համարել:
Անհայտ է՝ արդյոք ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետարանի աշխատակազմը «մաքրելու» հրահա՞նգ է ստացել Կամո Արեյանը , թե գործում է ինքնուրույն, սակայն, ըստ կառավարական աղբյուրների, ակնհայտ է, որ ամենասպասված պաշտոնանկությունը քաղաքապետարանում լինելու է հենց Կամո Արեյանին, որը փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն որերորդ քաղաքապետի օրոք, համարվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի մտերիմն ու հայտնի անեկդոտի համաձայն՝ անթաքույց հույս ունի աշխատել նաև նոր քաղաքապետի հետ:
Իսկ համացանցում տարածված անեկդտոն այսպիսին էր՝ Կարևոր չէ, թե ով է ընտրվելու քաղաքապետ՝ Կամո Արեյանն էլի լինելու է փոխքաղաքապետ: