Սինգապուրի օդանավակայանում ուղեւորատար օդանավը մխրճվել է շարժասանդուղքի մեջ
Սինգապուրի օդանավակայանում Singapore Airlines ավիաընկերության օդանավը քթամասով մխրճվել է շարժասանդուղքի մեջ: Այս մասին հայտնում է The Straits Times-ը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին: Նշվում է, որ Airbus A330-ում եղած 284 մարդուց ոչ մեկը չի տուժել: Օդանավի թռիչքը 2 ժամով հետաձգվել է:
Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի պատճառները: