1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 մայիսի 2019թ., 00:00
Հայաստանի դեսպաններ են նշանակվել Հորդանանում և Տաջիկստանում, հետ է կանչվել դեսպանը Վիետնամից ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է Գևորգ Դանիելյանին Քոչարյանի գործով կասեցման որոշումն ամբողջությամբ համահունչ է նաև Վենետիկի հաձնաժողովի դիրքորոշումներին «Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր Արթուր Վանեցյանն իր վրաց գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային ներկա զարգացումները Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները կարող են բանակից տարկետում ստանալ Թերեզա Մեյն արտասվել է՝ հայտարարելով իր հրաժարականի մասին Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 106 մեքենա Մայիսին Հնդկաստանն ամբողջությամբ դադարեցրել է Իրանից հում նավթի ներմուծումը Հայաստանին դրսից չպետք է օրակարգ թելադրվի Ձևական մրցույթ՝ հանուն մարզպետի ընկերոջ Թրամփ. ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ԱՄՆ-ում հսկայական պտտահողմ են նկարահանել Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց - ադրբեջանական բանակցությունները Լարսի անցակետը մայիսի 26-ին մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար Թատերականի ռեկտորի հրաժարականի կարիք չեմ տեսնում. Արայիկ Հարությունյան Կալանավորվել է Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի 19-ամյա որդին Գիտնականները պարզել են, թե ինչ նյարդաբանական խանգարումից է տառապել Լեոնարդո դա Վինչին Ռոբերտ Քոչարյանն ուժեղ մարդ ա, ոչ թե սրանց նման․ հարցում «Իշխող քաղաքական ուժը նախաձեռնել է Հայաստանում դատական իշխանության կազմալուծման գործընթաց» Առեւտրի եւ ներդրումների բրիտանական հանձնակատարը Հայաստանում է Հուլիսի 1-ից կգործեն նոր կարգավորումներ բնական գազի սպառողների համար ՊՆ-ի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի որդու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիկ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Մարուքյան Ադրբեջանում թալիշները զրկված են լեզվի, մշակույթի, պատմության ուսումնասիրման հնարավորությունից. Հայաստանում անցկացվում է թալիշագիտական գիտաժողով Արթուր Վանեցյանին սուտ տեղեկություններ են տվել Նախագահը ստորագրել է Գագիկ Հարությունյանի եղբոր ազատման հրամանագիրը Սասուն Միքայելյանի հովանավորությամբ ծածուկ նախագահ ընտրեցին «Վերջին զանգի» օրը (տեսանյութ) Հայտնի խոհարար Ջեյմս Օլիվերը սնանկացել է Ֆեթինգի ենթակա հանրային անձանց շրջանակը, ինչպես նաեւ ժամկետները քաղաքական որոշման արդյունք են լինելու. փոխնախարար Զելենսկին Մեծ Բրիտանիան «տատիկ» է անվանել. Ուկրաինայում ՄԲ դեսպանն արձագանքել է «Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար». Շկոդրան Մուստաֆի Ինչպե՞ս է լուծվելու ԲԴԽ–ն նոր նախագահ ընտրելու հարցը Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո Զելենսկիի մասնակցությամբ «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը հեռացվել է YouTube-ից Երևանում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակի նստարանից գողություն են արել Այսօր հարցերի չեմ պատասխանում․ Նիկոլ Փաշինյանը հեռացավ (տեսանյութ) Ամերիկյան պարբերականը հաշվել է, թե «Գահերի խաղը» սերիալի 8 եթերաշրջաններում քանի կերպար է «մահացել» Գագիկ Հարությունյանի եղբայրը հրաժարական է տվել ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից Կանադայի վարչապետն արդարացրել է հնդկացիական առաջնորդին Միացյալ Նահանգները կվերազինի Ուկրաինայի բանակը Մանկական «Ձայնը» հեռուստանախագծի հատուկ թողարկմանը կհայտարարվի 6-րդ եթերաշրջանի իրական հաղթողի անունը «Այդ հարցին մի քիչ կխուսափեմ պատասխանելուց». Վանեցյանը՝ Քոչարյանի գործով դատարանի վրա դրսից ազդեցության մասին Հանրապետությունում նշում են «Վերջին զանգ»-ը Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի նշած դավադիրների եւ հող հանձնողների մասին Ծեծկռտուք է սարքել օդանավում, ապա՝ մահացել Զինվորներն այսուհետ տապակած կարտոֆիլ էլ կուտեն (լուսանկարներ) Բակո Սահակյանն ու Հրայր Թովմասյանը հանդիպել են Հեսա քֆուր կանեմ. թեժ վեճ Գորգիսյանի և Պողոսյանի միջև (տեսանյութ) «Սիստեմա» ԲՖԿ-ն երաշխավորել է Ռոբերտ Քոչարյանին ներառել Տնօրենների խորհրդի կազմում Երգչուհի Ռիտա Օրայի համար Լոնդոնից Կաննի կինոփառատոն ուղարկված թանկարժեք զարդերը մնացել են ինքնաթիռում 102-ամյա կինը կասկածվում է ծերանոցում 92-ամյա հարևանուհու սպանության համար Թերեզա Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Բժշկական կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպք է բացահայտվել Ավինյանը կասկածելի հավաքներ է կազմակերպում Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել արդեն 30 ավտոմեքենա, որոնցից 24-ը վարել են անչափահասներ Մի քանի տարի առաջ ԵԽ չափանիշների հիման վրա կատարվել է ՀՀ ամբողջ դատական համակարգի գործունեության գնահատում. Փոխնախարար ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում մասնակցում է տարբեր հավաքների. Արծրուն Հովհաննիսյանը` Աշոտ Փաշինյանի Երևան տեղափոխման լուրերի մասին Անցումային արդարադատության մասին ԱԺ լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են Թրամփը կանխատեսել է Չինաստանի հետ առեւտրային պատերազմի արագ ավարտ Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան ՄԻԵԴ-ը եւ Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը. փոխնախարար «Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյանը՝ անցումային արդարադատության շուրջ ԱԺ լսումների մասին Հե­ղա­փո­խու­թյան «վկա­նե­րը». երկրում անհանդուրժողականության, ատելության խոսքի սերմանման առաջին պատասխանատուն իշխանությունն է Ռոհանի․ Իրանը չի տրվի ԱՄՆ-ի ճնշումներին, նույնիսկ եթե ռմբակոծվի «Այս երեկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ»․ BBC-ն երգիծական թոք-շոու կհեռարձակի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը Հայաստանից զենքի արտահանման ծավալներն ավելացել են «Քաղաքացիները դիմել են սադրանքի». Վանեցյանը՝ Բագրատաշենի միջադեպի մասին Աննա Հակոբյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին. Պատերազմը դեռ ավարտված չէ (տեսանյութ) Պետք է անել ամեն ինչ, որ հասարակության շրջանում փարատվեն բոլոր կասկածները, թե պաշտոնատար անձանց որտեղից իրենց ունեցվածքը. ԱԱԾ տնօրեն Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ-ի ներսում լսումներ են, բակում՝ բողոքի ակցիա Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին ԱՄՆ-ն կշարունակի իրանական սպառնալիքների մոնիթորինգը. Պոմպեո ՊՎԾ-ն ավարտել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը Ջուլիան Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում Բասենում տղամարդը դանակահարել է քրոջն ու քրոջ որդուն Ո՞ր դեպքում կարող են բռնագանձվել մարդու դրամական միջոցները
Հարցում

Արարատ Միրզոյանից ենք իմացել, որ Փաշինյանը որոշել է ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով. Արամ Սարգսյան

Երևանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքով մասնակցող՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չեն հանդիպել։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին անգամ Փաշինյանին հանդիպել են դեռ ավագանու ընտրություններում առաջադրումներից առաջ։

«Գրեթե մեկ ամիս է՝ մենք չենք հանդիպում, վերջին հանդիպումը եղել է, երբ ես ներկայացրել եմ, որ Արտակ Զեյնալյանն է ընտրություններին մասնակցելու միակ հնարավոր տարբերակը, հետեւաբար, պիտի վարչապետը տարբերակ գտնի՝ Արտակ Զեյնալյանին թույլ տալու քարոզարշավին մասնակցելու։ Վարչապետը ելքը գտավ Արտակ Զեյնալյանին արձակուրդ տրամադրելով»,– ասաց Արամ Սարգսյանը։

Ավագանու ընտրություններին միասին մանսակցելու տարբերակ «Ելք» դաշինքում չի քննարկվել։

«Ընդհանրապես չենք բանակցել քաղաքապետի ընտրություններին մասնակցության շուրջ, մենք Արարատ Միրզոյանից ենք իմացել, որ իրենք արդեն որոշել են մասնակցել սեփական թեկնածուով ու փորձելու են սեփական ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ»,– ասաց Արամ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ նրանք քննարկում էին նաեւ մեկ կուսակցություն դառնալու տարբերակը, Սարգսյանը պատասխանեց՝ կար այդպիսի մտադրություն, բայց հեղափոխությունից հետո, երբ ՔՊ–ն թափով սկսեց աճել, մեկ կուսակցություն դառնալու իմաստն ու բովանդակությունը կորավ։

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նեղացած է Փաշինյանից։ Քաղաքական կոնտեքստում նեղանալը ի՞նչ դրսևորում կարող է ունենալ։

«Երբ քաղաքական ուժերի տեսակետը հաշվի չի առնվում, դա կարող է տարբեր դրեւորումներ ունենալ. իմ պարագայում, երբ տեսնում ես, որ ասածդ հաշվի չեն առնում, չեն լսում, սկսում ես այն հարցազրույցներում, որտեղ հարցեր են տալիս, որտեղ պինդ կարող ես պաշտպանել գործող իշխանությանը, սկսում ես այդ ֆունկցիան այլեւս քեզ վրա չվերցնել»,– ասաց Արամ Սարգսյանը։

Արամ Սարգսյանը վստահ է՝ առանց մարդկանց կրկին փողոց հանելու՝ հնարավոր է հասնել արտահերթ ընտրությունների։

«Եթե ասեր, որ սեւ ասում եմ մնացածին, դա չի վերաբերում Արամ Սարգսյանին, ես էլի ասելու էի, որ դու բոլորի վարչապետն ես։ Այդ հռետորիկան չի տանում արտահերթ ընտրությունների, տանում է առճակատման, նորից փողոց մարդկանց հանելուն։ Ես գտնումեմ, որ առանց մարդկանց փողոց հանելու, ԱԺ–ն գրավելու , կոնսենսուսով հնարավոր է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Համենայն դեպս, դա փորձել է պետք, եթե դա չստացվի, նոր կարելի է փորձել այդ տարբերակը։ Իսկ ի սկզբանե դնել այդ տարբերակը, կներեք, այստեղ ես որոշակի շանտաժի էլեմենտներ եմ տեսնում»,–ասաց Արամ Սարգսյանը։

Նա չբացառեց, որ արտահերթ ընտրություններից առաջ նորից վերականգնվի «Ելք» դաշինքը. «Չեմ կարծում, որ կամուրջներն այնքան են այրված, որ դրա հնարավորությունն այլեւս չկա։ Ես, որ միշտ «Ելք» դաշինքը պահպանելու կողմնակից եմ եղել, կաշխատեմ, որ դա վերականգնվի»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

website by Sargssyan