Պենտագոնի ղեկավարը հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ իրեն աշխատանքից հեռացնելու մասին լուրերը պետք չէ լուրջ ընդունել, փոխանցում է Reuters-ը։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ իր նշանակման պահից ի վեր այդպիսի լուրեր բազմիցս են շրջանառվել։
«Շուտով այդ բամբասանքը կմոռացվի, և մարդիկ, որոնք այն հնարել են, հաջորդը կհնարեն»,-նշել է Մեթիսը։
Նա ընդգծել է, որ այդպիսի հաղորդագրությունները «սովորական բան են» և ինքը դրանց «հումորով» է վերաբերվում։