ԵԱՀԿ համաժողովում կքննարկեն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը
Վարշավայում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափորոշիչների համաժողովի շրջանակներում զուգահեռ լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների իրավիճակի վերաբերյալ: Միջոցառման կազմակերպիչն է Ադրբեջանի Ազատության եւ անվտանգության ինստիտուտը:
Contact.az-ը հաղորդում է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների խախտումների երկար ու անհաջող պատմություն ունի: Քաղաքացիական հասարակության տարածքի շարունակական կրճատումը 2014 թվականին հանգեցրց դրա լուրջ փոքրացմանը, երբ Ադրբեջանում տեղակայված մի քանի ազգային եւ միջազգային հասարակական կազմակերպություններ տարբեր մեղադրանքներով քրեական հետապնդման ենթարկվեցին:
Խնդիրները պահպանվում են եւ մինչ օրս, այդ կազմակերպությունների մի մասը երկրում գործունեություն իրականացնելիս բախվում է դժվարությունների հետ: Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հիմնարար ազատությունների նկատմամբ ակնհայտ արհամարհանք են ցուցադրել, կարծում է Ադրբեջանի Ազատության եւ անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը: