Մակրոնը հայտարարել է, որ կարող է յուրաքանչյուրի համար աշխատանք գտնել՝ պարզապես անցնելով ճանապարհը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում մշակութային միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ կարող է հեշտությամբ աշխատանք գտնել քաղաքացիների համար՝ պարզապես անցնելով ճանապարհը, մեջբերում է BBC-ն։
Նա շեշտել է, որ շատ գործատուների չեն բավականացնում աշխատող ձեռքերը, եւ գործազուրկները կարող են լուծել զբաղվածության խնդիրը՝ նրանց դիմելով։
Մակրոնը հավելել է․ «Եթե դուք պատրաստ եք եւ մոտիվացված եք աշխատել, ապա շատ հյուրանոցներ, սրճարաններ եւ շինարարական ընկերություններ աշխատակիցների կարիք ունեն»։
Աղբյուրը հիշեցնում է, որ գործազրկության մակարդակը Ֆրանսիայում շուրջ 10 տոկոս է կազմում, որը Եվրոպայում միջին ցուցանիշից բարձր է։