Հուզված արջը` հարսանեկան լուսանկարում
Ամերիկյան զույգի հարսանեկան լուսանկարում հայտնված արջը հազարավոր մեկնաբանություններ և կիսումներ է ստացել Reddit սոցցանցում՝ գրում է correspondent-ը:
Էլիսոնը և Թեյբորը որոշել են հարսանեկան ֆոտոսեսիան իրականացնել Մինեսոթա նահանգի կենդանաբանական այգում: Լուսանկարներից մեկում սիրահարները ձեռք-ձեռքի բռնած կանգնած են արջի վանդակի առջև:
Լուսանկարներից յուրաքանչյուրում կենդանին փոխում է դեմքի արտահայտությունը: Օգտատերերից շատերը համարել են, որ արջը նման է անպատասխան սիրահարվածի: