Հայկ Մարությանը Երեւանի ղեկավարման հետ հեչ կապ չունի
Հայկ Մարությանը հումորային ոճի սիրված դերասան է, բայց Երեւանի ղեկավարման հետ ընդհանրապես կապ չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Խնդրում եմ՝ գրառումս թշնամաբար չընդունել, բայց դա այդպես է:
Չեք զարմանա՞, որ մի օր ինձ տեսնեք Ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնին: Եվ շատ էլ ճիշտ կանեք, եթե անգամ այդ քարոզն անի ՀՀ Մշակույթի նախարարը:
Հայրենիքի կորուստը սկսվում է մայրաքաղաքի կորստից:
Դուք ո՞նց եք պատկերացնում Հայկ Մարությանին՝ Երեւանի քաղաքապետ:
Հետո՞ ինչ, որ այդ քարոզն անում է վարչապետը:
Ինչ է, եթե վարչապետը ներկայացներ, ասենք՝ Լորիս Ճգնավորյանի թեկնածությունը, հավատավոր ժողովորդը պետք է կո՞ղմ քվեարկեր:
Հայկը սիրված դերասան է, բայց միթե իր կողքին չունի մի սրտացավ բարեկամ, որ նրան հուշի, որ խելացի մարդը պետք է հեռու մնա իր հետ կապ չունեցող գայթակղություններից»: