1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 նոյեմբերի 2018թ., 00:00
Ձյուն է սպասվում. եղանակը առաջիկա օրերին «Այդ պատժամիջոցներն անխոհեմ են և անարդյունավետ». Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին Բարի Ալիբասովն ու Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան ամուսնացել են Փոթորիկը 366 մետր քշել-տարել է բնակելի տունը Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել Փիս անունով հնդկահավին (լուսանկարներ, տեսանյութ) ԱՄԷ-ում կինը սպանել է իր սիրեցյալին ու նրա մնացորդները բրնձի հետ մատուցել բանվորներին Ինչի՞ վրա է Nissan-ի ձերբակալված ղեկավարը ծախսել ուրիշի փողերը Ինտերպոլը նոր ղեկավար ունի Եվրո-2020. Հայաստանը 5-րդ զամբյուղում է Հունաստանի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է այրվում Կաշառք բաժանողների ձեռքերը կկտրեմ. Փաշինյանը` ապարանցիներին (Տեսանյութ) «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանվել է 10 միլիոն դրամով Թրամփը հսկայական կարողություն է կորցրել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտոնյաների եռակողմ հանդիպումը` ռազմավարական մակարդակի համագործակցության վառ օրինակ Անգլիայում թութակը, հրդեհի տագնապի ազդանշանի ձայնը նմանակելով, հրշեջների է «կանչել» (տեսանյութ) Թուրքիան ու Ադրբեջանն ամենաշատ ականապատված տարածքներ ունեցող երկրների տասնյակում են Կոսովոյում ֆուտբոլային հանդիպումից առաջ սուլել են Ադրբեջանի հիմնի ընթացքում (տեսանյութ) Ռոնալդուն լոնդոնյան բարում ահռելի գումար է ծախսել գինու վրա Ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաև տնտեսական առումով Դեր Զորում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել և սպիտակ ֆոսֆոր կիրառել, կան զոհեր ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները ԿԸՀ-ի հետ դիտարկում են ընտրական աջակցությունը. 8 մլն դոլարի համաձայնագիր Օլիվեր Կանը՝ «Բավարիայի» նախագահի գլխավոր թեկնածու Ինչո՞ւ են վերքերը ցերեկն ավելի արագ ապաքինվում, քան գիշերը Տղամարդը աղաթթուն լցրել է կնոջ դեմքին և մարմնին, դանակով հարվածներ է հասցրել Գլադիատորների պայքար՝ Ազգերի լիգայում (ծաղրանկար) Խորհրդարանում քննարկեցին նախագահին Բաղրամյան 26 վերադարձնելու մասին օրինագիծը Թուրքիայի արտգործնախարարը ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը «որոշված հարց» է համարում «Հարավկովկասյան երկաթուղին» տուգանվել է 30 մլն դրամով Հայտնի են «Շերեմետեւո» օդանավակայանում հայ տղամարդու մահվան մանրամասները Աստված մի արասցե, եթե որեւէ տեղ ընտրակաշառքի փորձ արվի եւ ես դա իմանամ ոչ թե իրավապահներից, այլ մամուլից Հայաստանի համար գազի սակագնի նվազեցման սահմանափակումը կարող է չեղյալ համարվել Ռեփեր Pusha T-ի Տորոնտոյի համերգն ավարտվել է մասսայական ծեծկռտուքով Կարո՞ղ է արդյոք միլիոնատերը Գերմանիայի կանցլեր դառնալ Թրամփն արձագանքել է դստեր՝ անձնական էլեկտրոնային փոստը գործնական նամակագրության համար օգտագործելու փաստին Արտակարգ դեպք Երեւանում. քաղաքացին բենզինով լի շշով փորձել է ՌԴ դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել Լենա Նազարյանին դուր չեն գալիս քննադատությունները (Տեսանյութ) «Ես մարդ եմ, որը գրեթե 9 տարի եղել է նախագահ, սակայն այժմ չունի ոչինչ». Սաակաշվիլին պատմել է իր ֆինանսական խնդիրների մասին ՌԴ-ում մահացած կնոջը հրավիրել են իր իսկ թաղման համար դրամական վճար ստանալու ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Կատուն ոչնչացրել է հաղորդավարի բազմամիլիոնանոց առանձնատունը Ինչպես են գիրիպի վիրուսները վարակում մարդկանց Արիզոնայում փայլուն քարերով զգեստ հագած թռչուն են գտել Մեծահասակների համար ֆիլմերի աստղը եւ «Դոմ-2»-ի նախկին մասնակիցը վաճառում է մարմնի ինտիմ մասերը Արեւելյան Անտարկտիդայում ջերմության աղբյուր են գտել Ռոբերտ Դե Նիրոն 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից Որքան է աշխարհի ուժեղագույն թենիսիստների 2018-ին վաստակած մրցանակային գումարը ՄԱԿ ծրագրի տնօրենը պաշտոնից հեռացել է պաշտոնական ճանապարհորդությունների ժամանակ կատարած ծախսերի համար Ինչո՞ւ չի կարելի հեռուստացույց դիտել 2 ժամ 12 րոպեից ավելի Արկտիկական ծովերը սառցադաշտերի հալվելուց հետո ծանծաղել են ԱՄՆ-ում մուտանտ վիրուսների պահեստ է հայտնաբերվել ՀՀ նոր ԱԺ-ն իր աշխատան­քը կարող է սկսել՝ արտաքին պարտքը ևս 50 մլն դոլարով ավելացնելու մասին համաձայնագիրը վավերացնե­լով ԱՄՆ դեմոկրատները պահանջում են հետաքննություն սկսել Իվանկա Թրամփի դեմ Այդ ի՞նչ աշխատատեղեր են, որոնց մասին ո՛չ տեսել և ո՛չ էլ լսել ենք «Ես ոչ թե բռնապետ եմ, այլ համեստ մարդ». Մադուրո Բակո Սահակյանն ԱՄՆ-ում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ՌԴ ՔԿ-ն հրապարակել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու մահվան վայրում նկարահանված տեսանյութը «Ես ունեմ Փաշինյանի «դաբրոն». Առաջին ընտրական տարածքում խաղաղ չէ ՔՊ-ի ներսում Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն են» որոշում Հայտնի են International Emmy Awards մրցանակաբաշխության հաղթողների անունները Ավագանու անդամին ծեծած Գորիսի քաղաքապետն անպատիժ մնաց Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը Զեյնալյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նախարարի նոր հավակնորդը Արարատ Միրզոյանի ազգականն է Բժշկականի խորհրդում կրքերը եռում են. Իրար դեմ են ելել փոխնախարարները Հայտնի է, թե ով է հովանավորում «Քաղաքացու որոշում» կուսակցությանը «Քիչ խմեք». Թանկացումների նոր ալիք է սպասվում Սուրենավանցի Դուշմանը՝ ՀՀԿ ցուցակում. թեժ պայքար է սպասվում ՔՊ-ի հետ Գիտնականները կազմել են մոլորակի ամենատաք երկրների ցանկը Ուշագրավ դեպքեր. դատավորները լիազորությունները վայր կդնեն Կես տոննա քաշով բրոնզե արձանը գողացել են. Նորիկ Մուրադյանը սթրեսից դիմել է Փաշինյանին ու Վանեցյանին «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի էր ԱՄՆ-ը ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250 ժամվա հարկադիր աշխատանքի են դատապարտել Ինչո՞ւ եք հրաժարվում ասել, որ Ստամբուլի գեղեցիկ պալատները հայերն են կառուցել. Փայլանը՝ թուրք նախարարին Հայտնի է աշխարհում հագուստի ամենատարածված թրենդը Հրապարակվել է ԲՀԿ համամասնական եւ տարածքային ցուցակը Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել Երբեք չեմ դիմել Վահան Շիրխանյանին. Արմեն Գևորգյան Արփինե Հովհաննիսյան. «Վարչապետը տվեց կանխատեսելի պատասխան» «Ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների...» (Տեսանյութ) Շիրակի մարզի բնակչի տրակտորը և խոտի հակավորման գործիքը հայ-թուրքական սահմանից գողացել են. հետքերը տարել են Թուրքիա
Հարցում

Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն անհետացել են Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցից հետո

Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, որոնք, ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ներգրավված են Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում, անջատել են հեռախոսը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցից հետո: Այդ մասին Սիմոնյանը պատմել է BBC Newsnight-ին տված հարցազրույցում:

Սիմոնյանի խոսքով՝ Պետրովն ու Բոշիրովը խոստացել են WhatsApp-ով ուղարկել իրենց լուսանկարները Սոլսբերիի տաճարի ֆոնին, սակայն դա դեռ չեն արել:

«Ես փորձել եմ զանգահարել նրանց այն հեռախոսահամարով, որով նրանք զանգահարել էին ինձ, սակայն այն անհասանելի էր: Նրանք ասել են, որ լուսանկարները գտնելու դեպքում կուղարկեն ինձ, սակայն ես դեռ սպասում եմ», - ասել է Սիմոնյանը:

 Նրա խոսքով՝ հարցազրույցից առաջ Պետրովն ու Բոշիրովն ասել են իրեն, որ սա իրենց առաջին ու վերջին հարցազրույցն է լրագրողներին: Տղամարդիկ համաձայնել են հարցազրույց տալ այն պայմանով, որ ոչ մի հարց չի լինի, որը թույլ կտա լրագրողներին գտնել իրենց բարեկամներին, գործընկերներին, ծանոթներին կամ համադասարանցիներին:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը բացառիկ հարցազրույց են տվել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Նրանք հայտարարել են, որ իսկապես այցելել են անգլիական այդ քաղաք այս տարվա մարտին: Նրանց խոսքերով՝ նրանք քաղաք են ժամանել մարտի 3-ին և պարզապես զբոսնել են մոտ մեկ ժամ: Մեծ Բրիտանիա իրենց այցի հիմնական նպատակ են նշել Լոնդոնում ժամանակ անցկացնելու ցանկությունը:

Այնուհետև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսների հարցազրույցը՝ «Ռուսաստանի կողմից հարցի շփոթեցման ու ստի» հերթական օրինակ անվանելով այն:

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ գաղտնազերծելով ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման սկանդալային գործով երկու կասկածյալների անունները: Խոսքն Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի մասին է, որոնք Սկրիպալների դեմ հարձակումից մի քանի օր առաջ «Աէրոֆլոտ»-ի չվերթներից մեկով Մեծ Բրիտանիա էին մեկնել:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

website by Sargssyan