ՇՊՀ նախկին պրոռեկտոր Ա. Ֆարմանյանին կալանավորելու որոշումը փոխվել է
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել սեպտեմբերի 11-ին։ Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Որոշում է կայացվել Ա.Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նրան կալանավորելու որոշում էր կայացվել, հայտարարված է հետախուզում։