«Արսենալի» մարզումը Մխիթարյանի մասնակցությամբ (Տեսանյութ, լուսանկար)
Անգլիայի առաջնության վերսկսվելուց առաջ Լոնդոնի «Արսենալն» անցկացրել է վերջին մարզումը: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի մարզումներին ամբողջ ծանրաբեռնվածությամբ մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Սեպտեմբերի 15-ին կայանալիք Պրեմյեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Արսենալը» կհյուրընկալվի «Նյուքասլին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին: