Թուրքիայում խոշոր կարկուտն ու ջրհեղեղը լուրջ նյութական վնասներ են պատճառել մի քանի խոշոր քաղաքի (լուսանկարներ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են գրանցվել միանգամից մի քանի խոշոր քաղաքում։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, ջրհեղեղը կաթվածահար է արել նաև երկրի խոշորագույն քաղաք Ստամբուլի փողոցները՝ գրեթե ամբողջովին կանգնեցնելով երթևեկությունը։
Ջուրը լցվել է տների նկուղները, մետրո և խանութներ՝ զգալի նյութական վնաս պատճառելով բնակչությանը։
Հորդառատ անձրևներ ու կարկուտ է տեղացել նաև Բալըքեսիր, Թեքիրդաղ և Կաստամոնու քաղաքներում, որտեղ նույնպես ջրհեղեղը տհաճ անակնկալ է մատուցել։