Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի՝ ի պատասխան Հայաստանի զորավարժությունների
Այս տարվա սեպտեմբերի 17-22-ն Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ գործառնական-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է minval.az-ը։
Կայքը նշում է, որ զորավարժանքների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի զինվորները «կխոցեն Արցախում հայկական զինված ստորաբաժանումները, ռազմական ու ռազմավարական օբյեկտները»։
Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մոտ 10 միավոր կործանիչ ու ռմբակոծիչ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է Ադրբեջանին պայմանական պատերազմ հայտարարելու մասին որոշում: