Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին Թուրքիան ձեռք կբերի С-400 համակարգերը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան ձեռք կբերի С-400 զենիթահրթիռային համակարգերը՝ չնայած Միացյալ Նահանգների կողմից գործադրվող պարբերական ճնշմանը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը, գրում է «РИА Новости» գործակալությունը։
Խոսելով զինատեսակի մասին՝ Բորիսովը շեշտել է, որ այն ձեռք են բերում ոչ միայն ՌԴ-ի դաշնակից երկրները, այլև ՆԱՏՕ-ի անդամ երկրներն՝ ի դեմս Թուքրիայի, որը չնայած ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին՝ չի հրաժարվում ռուսական կողմի հետ կնքած պայմանագրից։
«2019-ին Թուրքիան կստանա ամբողջ տեխնիկան՝ համաձայն մեր պայմանագրային պարտավորությունների»,- ասել է ռուս պաշտոնյան։
Ի սկզբանե ՌԴ-ն մտադիր էր հակաօդային պաշտպանության С-400 համակարգերը թուրքական կողմին հանձնել միայն 2020 թվականին, սակայն Անկարայի խնդրանքով փոխել է ամսաթիվը: