Ռեստորանների ցանցը 190 մլն դոլարի վնաս է կրել սատկած առնետի պատճառով
Չինական ռեստորանների հանրահայտ ցանցը կորցրել է 190 մլն դոլար այն բանից հետո, երբ հղի կինը սատկած առնետ է գտել իր ապուրի մեջ՝ հայտնում է BBC-ն։
«Xiabu Xiabu» ռեստորանի վարկանիշը միանգամից ընկել է, երբ համացանցում հայտնվել են նկարներ, թե ինչպես են փայտիկներով առնետին հանում ապուրից։
Ռեստորանի ղեկավարությունը վրդովված հաճախորդուհուն 5000 յուան ($729) է առաջարկել, սակայն նրա ամուսինն ասել է, թե իր կինը միայն բժշկական հետազոտություններից հետո կարող է որոշում կայացնել։ Բանն այն է, որ կինը մինչև առնետին գտնելը, հասցրել էր մի երկու գդալ ապուր ուտել։