Շվեյցարացիներն իշխանություններից հենց այնպես աշխատավարձ կստանան
Շվեյցարիայի Ռեյնաու գյուղում երկրի իշխանությունները մտադիր են փորձարկում անցկացնել՝ տրամադրելով բնակիչներին բազային եկամուտ՝ առանց որեւէ պայմանի ամեն ամիս վճարելով 2,570 հազար դոլար, գրում է Mignews-ը։
Բնակիչների կեսը համաձայն է այդ փորձին, թեկուզեւ մեկ տարի առաջ դեմ էին հանդես գալիս։ Նախաձեռնել է ռեժիսոր Ռեբեկա Պանիանը։ Այժմ այդ գաղափարի իրականացման համար հեղինակներին մնում է հավաքել այդ գումարը։
Նման առաջին նախագիծը Եվրոպայում գործարկվել է Ֆինլանդիայում։ Այնտեղ 2000 գործազուրկ ֆիններ ամեն ամիս ստացել են 560 եվրո վճար որպես բազային եկամուտ։ Երկամյա պիլոտային ծրագիրը սկսվել է 2017 թվականի հունվարին։ Փորձի նպատակն է պարզել՝ լրացուցիչ եկամուտը դրդում է աշխատանքի որոնման։