Թուրքական լիրայի անկումից հետո անշարժ գույքի հետ կապված գործարնքները կլինեն միայն լիրայով
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում անշարժ գույքի առքուվաճառքի, վարձակալության կամ այլ գործարքները նոր օրենքով կլինեն միայն թուրքական լիրայով։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ին ուժի մեջ է մտել նոր օրենք, ըստ որի, այսուհետ անշարք գույքի հետ կապված գործարքները պաշտոնապես գրանցվելու են միայն թուրքական լիրայով։
Օրենքը նաեւ նախատեսում է, որ 30 օրվա ընթացքում բոլոր տարադրամային պայմանագրերը պետք է վերաձեւակերպվեն թուրքական լիրայով։
Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան աննախադեպ անկում է ապրում։ Իսկ երկու թուրք նախարարների դեմ ամերիկյան պատժամիջոցներ սահմանելու լուրից հետո լիրան բոլոր ժամանակների ռեկորդն է սահմանել։