Եւս մեկ քրեական գործ
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել։
Ըստ դատախազության հաղորդագրության, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:
Հ.Գ. Մնում է սպասել, թե գլխավոր դատախազությունը երբ որեւէ ձեւով կարձագանքի պաշտոնատար անձանց կողմից իրենց դիրքի ակնհայտ չարաշահման փաստին: