Ակնկալվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին 15-ին Ադրբեջան պաշտոնական այց կկատարի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կատարելիք այցի ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չկան, սակայն հայտնի է, որ նախագահ Էրդողանը մասնակցելու է թուրքական զորքերի կողմից Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ազատագրման 100-ամյակին նվիրված տոնակատարությանը: Այս մասին հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Ադրբեջանում նշվում է թուրք գեներալ Նուրի փաշայի գլխավորած Կովկասի իսլամական բանակի կողմից Բաքվի ազատագրումը: Այդ օրը Բաքվում շքերթ կանցկացվի: