Վրաստանը կարող է մարիխուանա արտահանել
Վրաստանի իշխանությունները քննարկում են մարիխուանա աճեցնելու եւ բժշկական նպատակներով այն արտահանելու հարցը։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։
Նշվում է, որ նախօրեին ՆԳՆ ներկայացուցիչները «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներին ծանոթացրել են օրենսդրության տարբերակի հետ, որը նախատեսում է Վրաստանում մարիխուանայի արտադրություն՝ այն արտահանելու նպատակով։ Կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին աջակցել է տվյալ գաղափարին։
Նախագծի տարբերակի համաձայն՝ մարիխուանայի արտադրությունն արտոնագրված գործունեություն կհայտարարվի։ Բացի այդ, միջազգային մրցույթ կհատարարվի եւ հաղթողին արտոնագիր կհատկացնեն մրցույթի միջոցով։
Փաստաթղթի շրջանակում կառավարությունը ծրագրում է սահմանափակել մարիխուանայի գործածումը դպրոցներում, պետական հաստատություններում եւ հասարակական վայրերում։