Ուժգին երկրաշարժ Թուրքիայում
Սեպտեմբերի 11-ին Միջերկրական ծովում՝ տեղի է ունեցել ստորջյա երկրաշարժ, որը զգացվել է Թուրքիայի Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում:
Թուրքիայի կառավարությանը առընթեր արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկություններով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 բալ, իսկ խորությունը՝40-65 կմ:
Երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Չկան նաև ավերածություններ:
Աղբյուրը նշում է, որ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Անթալիայի հարակից շրջաններում: