Ֆրանսիայի նախագահը պետական այցով ժամանելու է Հայաստան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանելու է Հայաստան:
Նա նշեց, որ դա այցելությունների բարձրագույն մակարդակն է, ինչը խորհրդանշում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը. «Մենք Ֆրանսիայի հետ ունենք առանձնաշնորհային հարաբերություններ, ծավալում եք համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և թե՛ սոցիալական բնագավառներում, և այս բոլոր հարցերը լինելու են օրակարգում»:
ԱԳՆ մամուլի խոսնակը նաև ընդգծեց, որ Ֆրանսիայում կարևոր դերակատարում ունի նաև տեղի հայ համայնքը՝ ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ որպես կամուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև: