Փաշինյան-Ալիեւ հանդիպում առայժմ չի նախատեսվում
Այս պահին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպում չի նախատեսվում: Այս մասին սեպտեմբերի 12-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հարցին՝ Բալայանը հիշեցրեց, որ նախօրեին ԱԳ նախարարն այս հարցը արդեն մեկնաբանել է: Մամուլի քարտուղարը կրկին նշեց, որ հանդիպման առաջարկ կա, սակայն կողմերը մտադիր են այդ մասին հայտարարել համաձայնեցված կարգով: