Թուրքիայում շարունակվում են զինվորականների հետապնդումները
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում շարունակվում են զինվորականների հետապնդումները․ թուրքական ԶՈւ-ում նոր կադրային զտումներ ու ձերբակալություններ են գրանցվել, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Հայտնի է, որ այսօր Թուրքիայի միանգամից 9 նահանգում հետաքննություն է սկսվել 40 բարձրաստիճան զինվորականի նկատմամբ, նրանցից 21-ի մասով ձերբակալման որոշում է կայացվել։
Ընդդիմադիր պարբերականները նկատում են, որ չնայած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմի չեղարկմանը՝ իշխանությունները փաստացի չեն փոխել իրենց գործելաոճն ու շարունակում են բռնաճնշումները։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: