Քանյե Ուեսթի եւ Lil Pump-ի նոր տեսահոլովակը՝ Youtube-ի նոր հիթ. 45 միլիոն դիտում (Տեսանյութ)
Քանյե Ուեսթի եւ Lil Pump-ի նոր տեսահոլովակը՝ Youtube-ի նոր հիթն է դարձել: Սեմտեմբերի յոթին Lil pump-ի Youtube-յան էջում հայտնվեց I Love It երգի տեսահոլովակը:
Անկեղծ ասած, երգը ինտելեկտուալ առումով այնքան էլ չի տարբերվում այն երգից, որ մեր նախորդ նյութում էր: Սակայն հիմար բաները շատ հեշտ հավանության են արժանանում եւ ահա 45 միլիոն դիտում Youtube-ում:
Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել երեք օր առաջ Pornhub մրցանակաբաշխության ժամանակ, որի ռեժիսորն է Ուեստթը:
Տեսահոլովակում երաժիշտները կրում են շատ մեծ կոստյումներ եւ միջանցքով գնում են Ադել Գիվենսի հետեւից, ով պատմում է օրգազմների մասին: Պարբերաբար նա ետ է շրջվում, իսկ նրան ի պատասխան՝ երգիչները ծամածռում են իրենց դեմքերը: