Մոսկվայում թուրք գործարար է ձերբակալվել
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Մոսկովյան դատարանը թուրք գործարար Սելիմ Քուրթուլմուշին ձերբակալելու որոշում է կայացրել․ նրան և ևս 4 անձի մեղադրանք է առաջադրվել անօրինական բանկային գործունեություն ծավալելու համար, գրում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով թուրք գործարարի փաստաբան Դագիր Հասանովին։
«Իմ պաշտպանյալը գտնվում է տնային կալանքի տակ։ Քննչական մարմինները նրան ճանաչում են որպես հանցավոր էթնիկ խմբավորման ղեկավար, որոնք միավորվել են անօրինական բանկային գործողություններ կատարելու համար։ Ես այս ձերբակալումը սխալ եմ համարում, նրա դեմ հարուցված քրեական գործը պետք է դադարեցվի՝ հաշվի առնելով, որ նա չի հանդիսանում այն ընկերության ներկայացուցիչ, որի մասին խոսվում է գործում, կան ևս 4 ձերբակալվածներ», - ասել է փաստաբանը։
Նա նաև նշել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել դեռևս օգոստոս ամսին։
Հասանովի խոսքով՝ գործարարները տուժել են ՌԴ օրենսդրության մեջ իսլամական բանկինգի հետ կապված դրույթները կարգավորող նորմերի բացակայության պատճառով։