Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց եւ ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Վրաստանի վարչապետը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի եւ Ազգային Ժողովի նախագահի հետ:
Ի պատիվ Վրաստանի վարչապետի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից նախատեսվում է պաշտոնական ընթրիք: