«Նոր ալիք 2018». Գեւորգ Հարությունյանը գրավեց երկրորդ տեղը
Սոչիում այսօր կայացավ «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի փակման արարողությունը: Հայաստանը մրցույթում փայլուն ներկայացրած Գեւորգ Հարությունյանը գրավեց երկրորդ տեղը՝ ստանալով 1 միլիոն 600 հազար ռուբլի դրամական պարգեւ:
Գեւորգը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր քաջալերում էին նրան: Սրահում Գեւորգի ելույթի ժամանակ հայկական դրոշով կանգնած էր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան: