Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել
Հարցում

Ինչպե՞ս ընտրել դատարանների անկախացման լավագույն մեխանիզմը. հանդիպում-քննարկում

Իրավագետներ, իրավապաշտպաններ և փաստաբաններ այս շաբաթ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հանդիպում-քննարկման սեղանի շուրջ բարձրաձայնեցին դատարանների՝ գործադիրից անկախանալու և հանրային վստահությանն արժանանալու խնդիրը, և դիտարկեցին անցումային արդարադատության գործարկման անհրաժեշտությունն ու ուղիները: «ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» խորագրով այս հանդիպմանն իրավագետները հույս հայտնեցին, որ հեղափոխությունը տվել է իրական հնարավորություններ անկախ Հայաստանի պատմության մեջ, ի վերջո, անկախ դատական համակարգ ստեղծելու համար, և անցումային արդադատությունն էլ ունի բազմաթիվ գործիքներ, որ կարող են օգտակար լինել մեզ համար:

Դատարանների՝ գործադիր իշխանությունից ունեցած կախվածության խնդիրը պայմանավորելով նախկինում նախագահի, այժմ էլ՝ վարչապետի կողմից դատավորների նշանակմամբ և դատավորների անձնական, ներքին անազատությամբ՝ բանախոսները նշեցին, որ միանշանակ անհրաժեշտ է դատավորների սերնդափոխություն:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց, որ դատական համակարգի փոփոխությունը միայն դատավորների փոփոխություն չէ, այլ՝ պետական կառույցների աշխատաոճի, ինչպես նաև՝ հանրային հարաբերությունների փոփոխության խնդիր: «Գերծանրաբեռնված են թե դատավորները, թե աշխատակազմը, սակայն այս խնդրի համար ոչ թե մեխանիկական լուծումներ են պետք, օրինակ՝ դատավորների թիվն ավելացնել, այլ պետք է գործադիր մարմինների անօրինականությունները, և մեր ներքին հարաբերությունները, և օլիգարխների հետ հարաբերությունները փոխվեն. և շատ բան կարող է փոխվել, և դատարաններն էլ բավարար կլինեն»: Ավետիք Իշխանյանը խնդրահարույց համարեց նաև այն, որ Հայաստանի դատարանները չեն ընդունում իրենց սխալները, մինչդեռ կայացած իրավական երկրներում 10-20 տարի հետո անգամ արդարացման վճիռներ են լինում:

Նոր մտածողությամբ, նոր հոգեկերտվածքով դատավորների անհրաժեշտությունն ընդգծեց նաև իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը. «Երբ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ իրական ճնշումներ էին, Էստոնիայի արդարադատության կանցլերն էր եկել (այդպես էր կոչվում այնտեղ Մարդու իրավունքների պաշտպանը)՝ Եվրոպայի Մարդու իրավունքների պաշտպանների անունից զորակցություն հայտնելու: Մենք միասին հանդիպեցինք գլխավոր դատախազին: Դա զավեշտ էր: Կանցլերի այն հարցին, թե դատախազությունն ինչ դեր ունի արդարադատության համակարգում, նա ասաց. «Մենք դատական իշխանության մասն ենք»: Կանցլերն ավելի դանդաղ սկսեց խոսել, ապշած էր: Երբ դուրս եկանք, ասաց՝ դժվար է, շատ դժվար է: Հիշենք, որ Էստոնիան և Հայաստանը համարվում էին առաջադեմ, զարգացած. իսկ հիմա նույն ժամանակահատվածում նրանք միանգամայն այլ ուղղություններ որգեդրեցին: Եվ հասանք այնտեղ, որ դատախազն է գլխավորը դատաիրավական համակարգում»:

Ավետիք Իշխանյանը ևս զավեշտալի դրվագ հիշեց. «Դատավորը վճիռ կայացնելուց առաջ ասաց՝ կարող ենք մի հատ իմանալ, դատախազը Վճռաբեկ կտանի՞, թե չէ»:

Փաստաբան Հայկ Եգանյանն էլ հավելեց, որ որոշ պետական կառույցներ իրենց սխալ գործելաոճով դիտավորյալ ծանրաբեռնում են դատարանները. «Նոտարների մոտ էլ է սարսափելի վիճակ: Սա այն մարմինն է, որ եթե որակով անի ծառայությունը, ապա նվազ կլինի գործերի հոսքը դատարաններ: Շատ կոնվեերային ձևով են գնում վավերացումները, հատկապես գրավի գործարքների, վարկային միջոցների ստացման համար գրավի գործարքների պարագայում: Վերջերս մի դեպք եղավ քրեական գործով:

Նոտարը հայտարարեց, որ անձը լաց լինելով էր եկել, գործարքն անելու առումով չէր կողմնորոշվում: Ես իրեն խնդրեցի դրսում վերջնական կողմնորոշվի, գա, գործարքն անի: Հիմա մասսայական գրավի գործարքները գնում են՝ առանց կամքի ազատությունը վերջնական ճշտելու: Ու դա արդեն դատարաններում մեծ ծավալ է կազմում գործերի: Այսինքն՝ նպաստող մարմիններն իրենց տեղերում ճիշտ չեն գործում»,- նշեց նա:

Լարիսա Ալավերդյանը դա պայմանավորեց դատավորիների անձնական պատասխանատվության բացակայության պայմաններում՝ հանցավոր անտարբերությամբ. «Երբ Օմբուդսմեն էի, արդարադատության այդ ժամանակվա նախարարը իմ հարցին՝ ինչու եք այդքան ծանրաբեռնում այդ սեփականության վեճերով Եվրոպական դատարանը, ասաց՝ ինչ կա որ, թող լինի: Ասացի՝ միևնույնն է շահելու են:

Ասաց՝ թող շահեն, թող Եվրոպական դատարանը որոշի, շահեն, կվճարենք: Պիտի դիտարկվեն այն դատավորների գործերը, որոնց բազմաթիվ վճիռներ բեկանվել են Եվրոպական դատարանով: Էստոնիայի կանցլերը զարմացավ՝ ինչ հարուստ եք, որ ամեն ինչ դատարանով եք լուծում: Քանի որ գիտենք, որ վեճերի լուծման ամենաթանկարժեք գործառույթը դատարանն է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Անձնական պատասխանատվությունը շեշտադրելուն կողմնակից չէր Ավետիք Իշխանյանը. «Հյուսիսային պողոտայի գործով բոլոր դատարանները՝ առաջին ատյանից մինչև վերին ատյան բոլորը, հաստատեցին անօրինական վտարումը: Հիմա Եվրոպական դատարանից գալիս են հերթով որոշումները: Ի՞նչ անենք. հիմա այս դատավորներին հանենք, պատվեր տվողներին թողնե՞նք: Կախված են եղել, ստիպել են, արել են: Եթե դատավորներն անկախ լինեն, քայլ առ քայլ կշտկվի իրավիճակը: Եվրոպական դատարանի որոշումները կատարելը երեք սկզբունք ունի. նախ՝ եթե պետք է, օրենք է փոխվում, երկրորդ՝ նոր երևան եկած հանգամանքներով մարդու իրավունքներն են վերականգնվում, և նա կարող է արդարացվել, և երրորդը՝ փոխհատուցումը: Խնդիրն այն է, որ Հայաստանում միայն փոխհատուցումն է տրվում. և ում հաշվին՝ մեր»:

Քննարկելով դատական բարեփոխումների ուղիները՝ բանախոսներն անդրադարձան անցումային արդարադատության մեխանիզմին: «Անցումային արդարադատությունը դեռ պետք է ուսումնասիրել: Այն տարբեր ձևով է կիրառվում՝ կախված նրանից, թե մինչև այդ ինչպիսին է եղել երկրի վիճակը: Եթե, օրինակ, Բոսնիայում կիրառվել է մի ձևով՝ հաշվի առնելով, որ այնտեղ ցեղասպանություն է եղել, ապա մեր տիպի երկրներում, որ ավտորիտար կարգից անցում են կատարել դեպի, հուսանք, ժողովրդավարություն, նույն կերպ այն չի կարող գործել:

Անցումային արդարադատությունն այսպիսի դեպքերում նաև նույնիսկ չակերտների մեջ է գործածում: Մեծամասամբ ընտրվում են ոլորտներ, կազմվում են հանձնաժողովներ և փաստահավաքություն են անում: Փաստահավաքությունն էլ արվում է այնքան ազատ, որ չվախենան և խոսեն նույնիսկ նրանք, ովքեր հանցագործություն են կատարել՝ իմանալով, որ հետապնդում չի լինելու: Արդյունքում, փաստորեն լինում է դատաիրավաքաղաքական հռչակագիր, որով պետությունը ներողություն է խնդրում, փոխհատուցում է տալիս զոհերին ու գիծ գծում, որ այլևս նման բան չի լինելու: Սա հանրային համերաշխության հաստատման մի միջոց է: Այսինքն՝ անցումային արդարադատությունն այդ կարմիր գիծն է, ներողությունն է, հռչակագիրն է, և համերաշխությունն է»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Լարիսա Ալավերդյանը կտրուկ դեմ արտահայտվեց անցումային արդարադատության մասին խոսելուն. «Երբ երկիրը հայտարարում է, որ այլևս այլ ձև չունի դրանից բացի, դա երկրի համար վատ բնութագիր է: Ես չեմ կարծում, որ մենք այն վիճակում ենք, որ մենք դա պիտի հնչեցնենք: Նրանք, ովքեր այդ վերցրել են, շատ վատ վիճակում են եղել, և անգամ իրենց համակարգերն ամբողջովին քայքայված են եղել, ամբողջովին վարակված են եղել: Ես չեմ կարծում, որ Հայաստանում վիճակն այդպիսին է: Մինչ այդպիսի գործողությունն հայտարարելն ու անելը, կան բազմաթիվ այլ քայլեր՝ կադրային քաղաքականությունը՝ ատեստավորմամբ, Բարձրագույն խորհրդի աշխատանքի կարգավորումը և այլն: Կան բազմաթիվ երկրներ, որտեղ այս ամենը իրագործվել է, բայց «անցումային արդարադատության» անունը չի տրվել, քանի որ դա ծանր հետք է թողնում երկրի բնութագրի վրա:

Պիտի հասկանանք՝ որտեղ է այդ կարմիր գիծը. որտեղ է սիրո և համերաշխությանը հարցը, և որտեղ է գալիս, ի վերջո, մեկընդմիշտ վերջ տալու կետը: Իրապես, դա ոսկերչական կոռեկտություն և ճշգրտություն է պահանջում՝ իրավական մեխանիզմների. ոչ թե՝ օրենսդրական, այլ՝ իրավական: Քանի որ մենք լեփ-լեցուն օրենքներ ենք ընդունել, որոնցով շռայլորեն ոտնահարում ենք մարդու իրավունքները: Բայց Սահմանադրական ուղղակի նորմով մենք պիտի ի գործ դնենք բոլոր ռեսուրսներն ու կադրերը և օգտագործենք այս նպատակի համար՝ առանց «անցումային արդարադատություն» կոչելու»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ավետիք Իշխանյանը բացատրեց, որ ինքը կողմ է, քանի որ մեր պատմության ընթացքում մեր ձախողումների համար քաղաքական գնահատական երբեք չենք տվել, և ամեն նոր ձախողման պատճառը դա է եղել. «Եթե մենք 1990-1991թթ. գնահատական տայինք խորհրդային ռեպրեսիաներին, ապա գուցե այդ իշխանությունները չձախողվեին: Կարող ենք սկիզբը դնել 1995-ին՝ և մահերի, և ընտրությունների կեղծիքների, և բանակի մահերի. և դա չպիտի լինի ընտրովի: Եթե ընտրովի է, ապա արդարադատություն չէ»:

Փաստաբան Ղևոնդ Պապոյանը համակարծիք էր. «Ո՛ր համակարգի վրա մատները դրին, խնդիրներ են լինելու: Եթե այդ ճանապարհով է գնում մեր իշխանությունն, ապա համապատարած բոլորը պիտի դատապարտվեն: Հիմա համատարած ստուգումներ են, համատարած բացահայտումներ, համատարած դատապարտումներ: Կարծում եմ, որ այն ժամանակ համակարգը թույլ է տվել, դա եղել է: Հիմա պիտի կարմիր գիծ քաշվի, թույլ տրվի, որ մեղավորները գան, ներկայանան, բացատրեն, որ այս խնդիրները եղել են, ու հայտարարվի, որ այլևս նման բան չի լինելու: Համակարգը չի թույլատրելու, որ նման խնդիրներ լինեն, չարաշահումներ լինեն: Եթե կարմիր գիծ չքաշվի, բոլորը պիտի դատապարտվեն»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ պիտի լինի «ճշմարտության հանձնաժողով», որը նախ կճշգրտի այն ժամանակահատվածը, որ պիտի դիտարկվի: «Եվ ամենակարևորը, գործընթացը պիտի լինի զոհակենտրոն. պետությունը պիտի վերցնի ներողություն խնդրելու խնդիրը, նաև՝ այդ մարդկանց անուններով տարբեր հաստատություններ անվանակոչի և այլն: Դա այդ մարդկանց խախտված իրավունքների վերականգնումն է»,- ասաց նա:

«Եվ, օրինակ, պիտի կառուցվի բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հուշարձան,- հավելեց Իշխանյանը՝ առաջարկելով դիտարկման թվական ընտրել 1995-ը:-Մինչև 1995թ. մենք ունեցել ենք պատերազմական վիճակ: Ես այդ թիվն եմ վերցնում, քանի որ այդ թվին այսօրվա կնիքը դրվեց»:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հարկ է առաջ նայել և արագ գործել, քանի որ գործը շատ-շատ է. «Դատական համակարգի խնդիրների լուծումը պետք է սկսել դատավորների ընտրանին ձևավորելուց՝ լավ դատավորների նշանակմամբ, որը պիտի լինի քաղաքացիական հասարակութան մասնակցությամբ, կոլեգիալ կամ այսօրվա նախագահի դերակատարությամբ»:

Ավետիք Իշխանյանն էլ հիշեցրեց, որ բարեփոխումների համար կա թե տեսական, թե գործնական մեծ հիմք, որ այժմ էլ արդիական են ԵԱՀԿ-ի մոնիթորինգի արդյունքում արված առաջարկները, և Եվրամիության զեկույցը, որ ուղենշում է Հայաստանում դատական համակարգի անկախացման ընթացքը:

Հանդիպումն ամփոփեց «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հիմնադիր-անդամ Գևորգ Թադևոսյանը: «Դատական համակարգի անկախության կարևորությունն ուղիղ համեմատական է մեր պետության սուվերենությանը: Չի կարող պետությունը սուվերեն լինել, եթե դատական համակարգն իրապես անկախ չի, և բաժանարար գործոն չի հանդիսանում գործադիր և օրենսդիր մարմինների միջև՝ ինքն իրենով, իր անաչառությամբ:

Միանշանակ երկրորդական է, թե ով ինչքան երբ կնստի. հարցն այն է, որ ամեն մեկն իր արածի ու չարածի համար կարող է պատասխան տալ: Հարցն այն է, որ մենք կարողանանք վերականգնել այն, ինչ մենք կորցրել ենք ու կարողանանք մրցակցային բավարար հիմք ստեղծել Նոր Հայաստանի ստեղծման համար»,- նշեց նա:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ

Ավետիք Իշխանյան
Զարուհի Հովհաննիսյան
Լարիսա Ալավերդյան
Հայկ Եգանյան
Ղևոնդ Պապոյան
Գևորգ Թադևոսյան

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan