Բաթումի նավահանգիստը փակվել է
Սև ծովում մոլեգնող փոթորիկը կաթվածահար է արել Վրաստանի խոշորագույն Բաթումի նավահանգստի աշխատանքը, որը շաբաթ տեղի ժամանակով 17:05-ին դադարեցրել է նավերի ընդունման և մեկնման գործընթացները:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով նավահանգստի հերթապահ ծառայությանը, փոթորիկի ուժը կազմում է ավելի քան 5 աստիճան, ինչի պատճառով էլ չեն իրականացվում նավերի ընդունման և ուղարկման աշխատանքները:
Նշվում է, որ ներկա պահին ճանապարհ ընկնելու սպասում է 5 նավ, իսկ նավահանգստից դուրս եկած երկու նավ գտնվում է բաց ծովում: