Թուրքիայի Խարբերդում բնակիչները ջարդել են սիրիացիների խանութները եւ պահանջել հեռանալ քաղաքից (Տեսանյութ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքի խանութներից մեկում սիրիացիների ու տղացու միջեւ վիճաբանությունը վերածվել է սիրիացիների խանութները ջարդելու եւ նրանց քաղաքից վտարելու պահանջի։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մի քանի սիրիացի խանութներից մեկում վաճառողի հետ վիճել են, որը ծեծկռտուքի է վերածվել։ Վիճաբանության մասին լուրը արագ տարածվել է, որից հետո բնակիչները հարձակվել են սիրիացիներին պատկանող խանութների ու տաղավարների վրա, ջարդել են խանութներն ու տաղավարները։
Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ՝ փորձելով իրավիճակը պահել վերահսկողության տակ։