Վանում հայերի կառուցած պատմական կամուրջը ասֆալտապատել են. բնակիչները բողոքել են
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Վանի Բերկրիի շրջանում դեռեւս 200 տարի առաջ հայերի կողմից կառուցված քարե կամուրջի ասֆալտապատումը մեծ արձագանք է գտել տեղի բնակչության մոտ։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Բերկրի գետի վրա կառուցված քարե կամուրջը Վանի պատմական կառույցների շարքում է գտնվում, որի պատճառով տեղի բնակիչները ասֆալտապատած կամուրջը տեսնելուց հետո բողոքել են տարբեր ատյանների։ Բողոքը արդյունք է տվել, որից հետո ասֆալտապատող ընկերությունը քանդել է ասֆալտը եւ կամուրջը բերել նախկին տեսքի։