Գեւորգ Հարությունյանը փայլուն ելույթ ունեցավ «Նոր ալիքում»՝ ստանալով առավելագույն միավորները (Տեսանյութ)
Սոչիում անցկացվող «Նոր ալիք» երաժշտական մրցույթի երկրորդ մրցույթային օրն է, որի շնջանակներում մասնակիցները ելույթ են ունենում՝ կատարելով իրենց հարազատ լեզվով երգեր:
Հայաստանը մրցույթում փայլուն ներկայացրած Գեւորգ Հարությունյանը կատարեց «Կյանք ու կռիվ» երգը համանուն ֆիլմից՝ ստանալով ժյուրիի անդամներից յուրաքանչյուրից 10 միավոր. Սա առավելագույն արդյունքն էր: Գեւորգի Facebook-յան էջում տեղադրված է նրա ելույթը:
Հիշեցնենք, որ առաջին մրցղույթաքյին օրը Գեւորգը երկրորդ տեղը զբաղեցրեց, հիանալի կերպով կատարելով LP-ի Lost on you հիթը՝ նորովի մատուցելով այն: