Լուկաշենկոն իր տնամերձ հողամասից կարտոֆիլի ու ձմերուկի բերքահավաք է կատարել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 5-ին աշխատանքային միջոցառումներն ավարտելուց հետո միացել է իր տնամերձ հողամասում կարտոֆիլի եւ բանջարեղենի բերքահավաքին: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են բելառուս առաջնորդի մամուլի ծառայությունից:
Նախագահական հողամասում աճեցվում է մի քանի տեսակի կարտոֆիլ՝ «Ուլադար», «Աննա թագուհի» եւ «Սատինա»: Այդ օրը հավաքել են երեք տեսակն էլ եւ կարտոֆիլն անմիջապես տեսակավորել: Չնայած մասնակի երաշտային ամռանը, տարին կարտոֆիլի առումով հարուստ է, իսկ նախագահական դաշտից լավ բերք է ստացվել՝ 1,5 հա մակերեսից հավաքվել է 60 տոննա: Այսպիսով՝ բերքատվությունը կազմել է 400 ց/հա:
1,6 հա մակերեսով բոստանից հավաքվել է 42 տոննա ձմերուկ, սակայն սա միայն մեկ դաշտում: Երկրի նախագահի առանձնատանը գյուղատնտեսական աշխատանքները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին: