«Նոր ալիք» մրցույթի կազմակերպիչները խառնել են Հայաստանի ու Ադրբեջանի մասնակիցների թվերը
Երեկ Սոչիում տեղի է ունեցել «Նոր ալիք» երաժշտական մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Գեւորգ Հարությունյանը:
Վերջինս քիչ առաջ Facebook-յան պաշտոնական էջում տեսանութ է հրապարակել ու տեղեկացրել է, որ կազմակերպիչները հերթական բացթողումն են արել, ու նախկին քվեարկության ինֆորմացիան սխալ է:
Հայաստանի ու Ադրբեջանի մասնակիցների ելույթի համարները տեղադրված են եղել հակառակ: Կազմակերպիչները տեղեկացրել են, որ մինչ այս պահը ստացած ձայները կվերնայվեն ու կուղվեն ճիշտ մասնակցին:
Գեւորգը նաեւ նշել է, որ վերջնական ինֆորմացիան կհայտնի մինչ հիմնական քվեարկությունը: