Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը շատ կարևոր է
Այս թեմայով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Իդլիբում կառավարական զորքերի հնարավոր ռազմական գործողությունների ֆոնին շատ կարևոր է Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Haberturk հեռուստաալիքին:
«Եթե Իդլիբում հրթիռներ արձակվեն, ապա շատ մարդ կմահանա, և առաջին տեղը, ուր հումանիտար աղետի դեպքում այնտեղից «կվազեն» մարդիկ, կլինի Թուրքիան: Մենք այդ գործընթացը կարող ենք կանխել բանակցությունների շնորհիվ գտած որոշման միջոցով: Թուրքիայի և ՌԴ-ի միջև համագործակցությունն այժմ շատ կարևոր է»,- հայտարարել է Էրդողանը Ղրղզստան կատարած պաշտոնական այցից վերադառնալիս ինքնաթիռում թուրք լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Նախագահը նաև հույս է հայտնել, որ սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք սիրիական հակամարտության շուրջ Աստանայում սկսված բանակցային գործընթացում երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպմանը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Թուրիքիայի և Իրանի ղեկավարները, կհաջողվի հասնել սիրիական կառավարական ուժերի «անհամաչափ գործողությունների կանխարգելման համար անհրաժեշտ արդյունքների»: