Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը
Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռեւս չեն ծանոթացել որոշմանը, հետեւաբար՝ մեկնաբանել չեն կարող: Նշենք, որ երկրորդ նախագահի պաշտպանները վաղը մամուլի ասուլիս են հրավիրել:
Հիշեցնենք, որ Քոչարյանը հուլիսի 27-ին կալանավորվել էր, սակայն ավելի ուշ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել: