Արյունալի բախում հայերի և քրդերի միջև Բեյրութում. կան զոհեր (Տեսանյութ)
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում մահվան ելքով արյունալի բախում է տեղի ունեցել հայերի և սիրիացի քրդերի միջև: Բախման ընթացքում սպանվել է 4 հոգի, որոնցից երկուսը՝ հայ, երկուսը՝ փախստական քուրդ: Կան նաև բազմաթիվ վիրավորներ: Իսկ արաբական աղբյուրները նշում են, որ զոհերը երկուսն են՝ մեկ հայ, մեկ քուրդ. փոխանցում է ermenihaber-ը:
Տեղեկությունների համաձայն՝ վեճը ծագել է, երբ Բուրջ Համուդի Արաքս փողոցում քուրդ քաղաքացիներից մեկը հայհոյել է թաղամասի հայ տարեցներից մեկին, իսկ հայ երիտասարդները փորձել են սաստել: Վիճաբանությունը վերածվել է արյունալի բախման: Որոշ տեղեկություններով՝ միջադեպը հրահրողը հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորություն է: