Էրդողանը կոչ է արել վերջ դնել դոլարի գերակայությանը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Անհրաժեշտ է վերջ դնել միջազգային առեւտրում դոլարի գերակայությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը այցով Ղրղզստանում է գտնվում, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ միջազգային առեւտրի կապվածությունը դոլարի հետ աստիճանաբար մեծ խնդրի է վերածվում։ Նա անդրադարձել է նաեւ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնմանը։ Նրա խոսքով՝ որոշ ուժեր անհանգստացած են Ս-400-ների գնման համաձայնագրով․ «Սակայն Թուրքիան չունի ոչ մեկի թույլտվության կարիքը նման հարցերում»,-հավելել է Էրդողանը։