Ամուրի կյանքը 10 տարով մահն ավելի մոտ է դարձնում
Չամուսնացած մարդկանց մոտ վաղաժամ մահվան վտանգն ավելի բարձր է: Այս մասին հայտարարել է Դումայի կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Գենադի Օնիշչենկոն, գրում է Informing-ը:
Նա նշել է, որ տղամարդիկ միջինում մինչեւ 3500 օր չեն ապրում, ինչը հավասար է 9 տարի եւ 7 ամիսներին: Այսպիսով, պատգամավորը եզրակացրել է, որ ընտանեկան արժեքների ձեւավորումը կարեւոր խնդիր է կյանքի միջին տեւողության բարձրացման համար:
Այն, որ ընտանեկան կյանքը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, վկայում են նաեւ որոշ գիտական աշխատանքներ: Մասնավորապես Բրիտանիայի Կիլ համալսարանի փորձագետները եկել են այն եզրակացության, որ ամուսնացած մարդիկ, ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից:
Մինչ այդ Լոնդոնի համալսարանական քոլեջից գիտնականները հայտարարել էին, որ միայնակ մարդկանց մոտ ավելի հաճախ է զարգանում դիմենցիան: