45 միլիոն եվրո օգնություն Վրաստանին
Եվրամիությունը Վրաստանին հերթական մակրոտնտեսական օգնությունն է տրամադրել՝ 45 միլիոն եվրոյի չափով։ Այս մասին ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Ալեքսանդր Վինթերշթայնը։
«Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել՝ 45 միլիոն եվրոյի չափով մակրոտնտեսական օգնություն հատկացնելու վերաբերյալ, որպեսզի օգնի երկրին՝ ծածկելու ֆինանսական կարիքների մի մասն ու աջակցի տնտեսական բարեփոխումներին»,– ասել է նա։
Ինչպես պարզաբանվում է ԵՀ–ի հայտարարության մեջ՝ նոր օգնության տրամադրման պայմանները հիմնված են ԵՄ–Վրաստան ասոցացման համաձայնագրի վրա։