Պուտին-Ալիեւ հանդիպումը սեպտեմբերի 1-ին
Սեպտեմբերի 1-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Բանակցությունների արդյունքում ակնկալվում է մի շարք միջպետական ու միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում», - ասված է տարածված հայտարարության մեջ։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք հարցեր, որոնց թվում ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, կարծիքներ կփոխանակեն նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։