Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերին: Այսօրվա ճեպազրույցում հայտնել է Ադրաջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
- Սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբլեայի շրջանակներում հանդիպում կունենան՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, - ասաց Հիքմեթ Հաջիևը: