Ստամբուլի հայաշատ թաղամասում ադրբեջանցի մաֆիոզ է կալանավորվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի հյուրանոցներից մեկում բերման է ենթարկվել, ապա՝ կալանավորվել Ադրբեջանի քաղաքացի 49-ամյա Էնվեր Սադըքովը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա հանցավոր խմբավորման պարագլուխ է։
Նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել էր միջազգային հետախուզում։ Ընդ որում Սադըքովն Ադրբեջանի կողմից ընգրկված էր «ամենավտանգավոր հանցագործների» ցուցակում։
Նրան բերման են ենթարկել Ստամբուլի ոստիկանության կազմակերված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները։
Հայտնի է դարձել, որ Սադըքովը 2017թ. դեկտեմբերին Թուրքիայում ձերբակալվել էր, սակայն բանտ տեղափոխվելու պահին դիմել էր փախուստի։ Ստամբուլի ոստիկանությունը նրան փնտրել է շուրջ 8 ամիս։
Թուրքիայի և Ադրբեջանի իրավապահ մարմինները նրան մեղադրում են բազմաթիվ հանցանքներ գործելու մեջ։
Աղբյուր` ermenihaber.am