Զախարովան մեկնաբանել է Մերկելի հայտարարությունն Արցախյան հակամարտության մասին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևանում արած հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան պատրաստ է առավել գործնական աջակցություն ցուցաբերել արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող կողմերին։
«Ես կարծում եմ, որ դա պետք է որոշեն անմիջապես հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված կողմերը։ Ամեն բան պետք է արվի կարգավորման ձևաչափերի արդյունավետությունը հասկանալով։ Այս գործոնների ամբողջության մեջ է պետք դիտարկել նման հայտարարությունները», - ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: