Մահացել է Իոսիֆ Կոբզոնը
Մամուլը հաղորդել է, որ այսօր կյանքի 81-րդ տարում մահացել է նշանավոր էստրադային երգիչ, ԽՍՀՄ գլխավոր ձայն Իոսիֆ Կոբզոնը:
Պաշտոնապես տեղեկատվությունը ո՛չ հաստատվել է և ո՛չ հերքվել:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին հաղորդվել էր, որ Կոբզոնը հոսպիտալացվել է, ինչպես նաև այն մասին, որ նա կոմայի մեջ է: Այն ժամանակ արտիստի հարազատները հերքել էին նրա վատ վիճակի մասին հաղորդումները: