Վրաստանում տեղի կունենան Agile Spirit 2018 զորավարժությունները
Սեպտեմբերի 1-11-ը Վրաստանում Agile Spirit 2018 զորավարժությունները տեղի կունենան, որոնց առնվազն 10 երկրի զինծառայողների մասնակցություն է ենթադրվում, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։
«Բացի Վրաստանից և ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից, Հունաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Չեխիայից, Էստոնիայից»,-ասվում է հաղորդագրությունում։
Զորավարժությունները կազմակերպվել են ԱՄՆ ծովային հետևակի եվրոպական հրամանատարության հետ միասին և տեղի կունենան Արևմտյան Վրաստանի Սենակի ռազմաբազայում։
Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ գործողությունների պատրաստականությունն է կամ ճգնաժամերին արձագանքը, ինչպես նաև հրամանատարական օղակի բարելավումը։